ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերին վերահաստատել է Վաշինգտոնի դիրքորոշումն այն մասին, որ միջազգային համայնքի կողմից Հյուսիսային Կորեան չի ճանաչվի որպես միջուկային զենք ունեցող պետություն:
Արտգործնախարար Քերին Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլ է ժամանել ուրբաթ օրը՝ երկրի պաշտոնյաներին հետ, ներառյալ նախագահ Պաք Քին Հենին,բանակցություններ անցկացնելու նպատակով:
Քերին նաև հանդիպումներ է ունեցել Հարավային Կորեայում գտնվող ԱՄՆ-ի զինված ուժերի պաշտոնյաների հետ:
Հանդես գալով Հարավային Կորեայի իր գործընկերոջ հետ միասին անցկացված համատեղ ասուլիսին՝ Քերին ասել է, թե Միացյալ Նահանգները «կպաշտպանի ինքն իրեն և իր դաշնակիցներին»:
Արտգործնախարար Քերին նաև կրկին կոչ է արել Փխենյանին դադարեցնել սպառնալիքները և վերադառնալ բանակցությունների սեղան՝ Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագիրը դադարեցնելուն ուղղված բանակցությունները շարունակելու նպատակով: