Միացյալ Նահանգների արտգործնախարար Ջոն Քերրիի համաձայն, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը պատրաստ է Իրաքի հարցի շուրջ Իրանի հետ համագործակցության:
Ամերիկյան լրատվամիջոցներին տրված հարցազրույցում արտգործնախարար Քերրին ասել է, որ «Միացյալ Նահանգները պատրաստ է քննարկման՝ Իրանի կողմից կառուցողական առաջարկություններ ներկայացնելու դեպքում»:
«Կարծում եմ՝ պետք է շարժվենք աստիճանաբար և հասկանանք, թե ինչի կարող ենք հասնել, սակայն ես չէին բացառի որևէ գործընթացներ, որոնք կառուցողական բնույթ են կրելու», - ասել է արտգործնախարար Քերրին:
Արտգործնախարար Քերրին նշել է նաև, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման նախատեսում է հրաման արձակել օդային հարվածների իրականացման մասին՝ օգնելու համար Իրաքի կառավարության կողմից իսլամիստ զինյալների հետ վարվող պայքարին:
«Չեմ կարծում, որ նախագահը պարզապես նայելու է, թե ինչպես են նրանք մասնատում երկիրը», - ասել է արտգործնախարար Քերրին:
Միացյալ Նահանգների քաղաքական որոշ գործիչներ և վերլուծաբաններ սակայն պնդում են, որ Իրաքում Իրանի ներգրավվածությունը կարող է դառնալ ավելի լայնածավալ բռնությունների պատճառը: Նրանց կարծիքով, Իրանի իշխանությունները ցանկանում են միայն, որ Իրաքում պահպանվի շիաների կողմից վերահսկվող կառավարությունը: