Մատչելի հղումներ

Քերրի. «ԱՄՆ-ը կարող է Իրանին տրամադել որոշ տեղեկություններ»


Միացյալ Նահանգները ծանրութեթև է անում Իրանի հետ Իրաքում զինյալների ուժերի տարածման մասին տեղեկությունների համատեղ օգտագործումը, սակայն չի նախատեսում համատեղ աշխատանք տանել այս երկրի հետ՝ Իրաքում ծավալված ճգնաժամի կարգավորման ուղղությամբ

ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերրին ասել է, որ Միացյալ Նահանգները ծանրութեթև է անում Իրանի հետ Իրաքում զինյալների ուժերի տարածման մասին տեղեկությունների համատեղ օգտագործումը, սակայն չի նախատեսում համատեղ աշխատանք տանել այս երկրի հետ՝ Իրաքում ծավալված ճգնաժամի կարգավորման ուղղությամբ:

«Մենք հետաքրքրված ենք Իրանի հետ հաղորդակցվելու հարցում, որպեսզի տեղի ունենա տեղեկատվության փոխանակում՝ սխալներից խուսափելու նպատակով» - ասել է արտգործնախարար Քերրին հեռուստահարցազրույցի ընթացքում:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Միացյալ Նահանգները նախատեսում է աշխատել Իրանի հետ համատեղ, «Էն-Բի-Սի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում արտգործնախարար Քերրին հերքել է նման հնարավորությունը:

«Մենք չեմ մտածում, թե ինչպես պետք է իրականացվի դա, կամ թե արդյոք դա պետք է իրականացվի: Այս հնարավորությունը պարզապես չի քննարկվում», - ասել է արտգործնախարար Քերրին:

ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, արձագանքելով Միացյալ Նահանգների կողմից օդային հարվածի իրականացման մասին հարցին, ասել է, որ այս տարբերակը քննարկվում է, և նախագահ Օբաման, որն այժմ ծանրութեթև է անում հնարավոր արձագանքը սունի զինյալների խմբավորման առաջխաղացման, «կարող է ընտրություն կատարել բոլոր հնարավոր տարբերակներից»:
XS
SM
MD
LG