Մատչելի հղումներ

Արտգործնախարար Քերին անսպասելի այց է կատարել Աֆղանստան


ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերի (արխիվային լուսանկար)
ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերի (արխիվային լուսանկար)

Քերին Քաբուլ է ժամանել՝ Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզահի հետ անվտանգության խնդիրների և Աֆղանստանում գալիք տարի կայանալիք ընտրությունների շուրջ բանակցություններ անցկացնելու նպատակով

ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերին անսպասելի այցով ժամանել է Աֆղանստան:

Քերին Քաբուլ է ժամանել երկուշաբթի օրը՝ Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզահի հետ անվտանգության խնդիրների և Աֆղանստանում գալիք տարի կայանալիք ընտրությունների շուրջ բանակցություններ անցկացնելու նպատակով:

Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի այցը կատարվում է ԱՄՆ-ի զինված ուժերի կողմից վերահսկվող վերջին բանտն Աֆղանստանի իշխանություններին փոխանցելուց հետո:

Միացյալ Նահանգների «Բաղրամ» ռազմակայանում գտնվող «Փարվան» կալանավայրի փոխանցման արարողությունն անցկացվել է եր երկուշաբթի օրվա սկզբին:

ԱՄՆ-ի արտգործնախարարի պաշտոնյաները վստահություն են հայտնել, որ ամենամեծ վտանգ ներկայացնող բանտարկյալները կշարունակեն պահվել անվտանգ պայմաններում:

Կալանավայրի վերահսկողության վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք է բերվել նախօրեին ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չաք Հեյգելի և Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի միջև:
XS
SM
MD
LG