Մատչելի հղումներ

Քերրին և Լավրովը Փարիզում Ուկրաինայի շուրջ բանակցություններ կանցկացնեն


Բանակցությունների նոր շրջանի անցկացումը դարձել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև երկարատև հեռախոսազրույցի արդյունքը

ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերրին և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կիրակի օրը հանդիպում կանցկացնեն Փարիզում, որի ընթացքում կփորձեն դիվանագիտական լուծում գտնել Ուկրաինայում շարունակվող ճգնաժամին:

Փարիզում Քերրիի ու Լավրովի միջև բանակցությունների անցկացումը հաստատած պաշտոնյան այնուամենայնիվ որևէ մանրամասներ չի հաղորդել:

ԱՄՆ-ի արտգործնախարարությունում «Ամերիկայի Ձայն»-ի թղթակցի համաձայն, որն ուղեկցում է արտգործնախարար Քերրիին՝ վերջինիս կողմից կատարվող շրջագայության ժամանակ, Իռլանդիայից հաղորդել է, որ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի արտգործնախարարների միջև բանակցությունները կանցկացվեն կիրակի ուշ երեկոյան:

Բանակցությունների նոր շրջանի անցկացումը դարձել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև երկարատև հեռախոսազրույցի արդյունքը:

Միացյալ Նահանգների ու իր դաշնակիցները պնդում են, որ Ուկրաինայի հետ կապված վեճին, այդ թվում՝ Ռուսաստանի կողմից ռազմավարական նշանակություն ունեցող Ղրիմի թերակղզու բռնակցման, անհրաժեշտ է գտնել դիվանագիտական լուծում: Վերջին օրերին Ուկրաինայի հետ սահմանամերձ շրջաններում զգալիորեն ավելացել է Ռուսաստանի զորամիավորումների, հրասայլերի և ռազմանավերի ներկայությունը: Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը սակայն, շաբաթ օրը հանդես գալով երկրի պետական հեռուստատեսությամբ, ասել է, թե իր երկիրը չունի այս ուժերն Ուկրաինա ուղղելու որևէ մտադրություն:

Արտգործնախարար Քերրին այս ընթացքում վերադառնում էր Սաուդյան Արաբիայից, որտեղ նախագահ Օբաման ուրբաթ օրը հանդիպում էր ունեցել Սաուդյան Արաբիայի թագավոր Աբալլահի հետ: Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի մեկնաբանությունների մասին տեղեկանալուն պես արտգործնախարի օդանավը փոխել էր ընթացքը՝ ուղևորվելով Փարիզ:

Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը խոստացել է, որ իր երկիրն Ուկրաինա չի կատարի «ընդհանրապես» որևէ ռազմական ներխուժում, սակայն Լավրովի այս հայտարարությանը չի հետևել այս հարցի շուրջ նախագահ Պուտինի որևէ դիրքորոշման մասին հայտարարություն:

ԱՄՆ-ի նախագահ Օբամայի ու Ռուսաստանի նախագահի միջև ուրբաթ օրը կայացած հեռախոսազրույցն անցկացվել էր Պուտինի նախաձեռնությամբ: Որոշ փորձագետներ սակայն նշում են, որ դեռևս պարզ չէ, թե արդյոք նախագահ Պուտինը բացահայտորեն կվերահաստատի Ռուսաստանի արտգործնախարարի խոստումները:
XS
SM
MD
LG