Մատչելի հղումներ

Քերրին Ճապոնիայում մասնակցում է "Մեծ յոթնյակի" արտգործնախարարների հավաքին


Աշխարհի խոշորագույն տնտեսությամբ 7 երկրների արտգործնախարարները Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքում հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ կոչ անելով աշխարհին վերացնել միջուկային զենքերը:

Աշխարհի խոշորագույն տնտեսությամբ 7 երկրների արտգործնախարարները Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքում հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ կոչ անելով աշխարհին վերացնելու միջուկային զենքերը:

Գերմանիայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, Ճապոնիայի, Կանադայի ու Ֆրանսիայի իր գործընկերների հետ միասին, ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին երկուշաբթի դարձավ ամերիկացի այն ամենաբարձրաստիճան պաշտոնյաներից, որոնք այցելել են Հիրոսիմա։ Հիշեցնենք, որ այս քաղաքը Երկրորդ աշխարհամարտի վերջին ենթարկվել էր ատոմային հարձակման Միացյալ Նահանգների կողմից։ Քերրիի այցը ակնկալում է, որ ԱՄՆ-ի նախագահ Օբաման նույնպես այց կկատարի այստեղ մայիս ամսին, երբ հանդիպեն «Մեծ յոթնյակի» ղեկավարները:

Նախքան Հիրոսիմայի խաղաղության հուշահամալիր եւ թանգարան կատարած այցելությունները, Քերրին խոսեց իր մասնակցության կարևորության մասին: Քերրին նշեց, որ այցը անցյալի համար չէ, այլ՝ ներկայի ու ապագայի և ԱՄՆ-ի ու Ճապոնիայի միջև հարաբերությունների հզորության, ինչպես նաև՝ աշխարհում խաղաղության հաստատման համար:

«Հիրոսիմայի թանգարանով անցնելիս՝ վերստին հիշում ենք այն խորը պարտավորությունների մասին, որ մեզանից յուրաքանչյուրը կրում է հասարակական կյանքում: Փաստացի յուրաքանչյուր անհատ, ով պատասխանատվություն է կրում՝ աշխատելու հանուն խաղաղության, շարունակելու է ջանքերը, որոնց մասին նախագահ Օբաման և այլ ղեկավարներ հավաքվել էին խոսելու Վաշինգտոնում մի քանի օր առաջ՝ միջուկային անվտանգության գագաթաժողովում», - ասել է Քերրին:

Կիրակի օրը յոթ նախարարներ քննարկեցին համաշխարհային ու տարածաշրջանային սպառնալիքներին վերաբերող հարցեր, որոնք կապված են Հարավ-չինական ծովում Չինաստանի աճող ներկայության և Հյուսիսային Կորեայի միջուկային ու հրթիռային ծրագրերի հետ: Ճապոնիայի անվտանգության գծով վերլուծաբան Յոիչիրո Սաթոն Ասիախաղաղօվկիանոսյան համալսարանից «Ամերիկայի Ձայն»-ին հայտնել է, որ «Մեծ յոթնյակի» արտգործնախարարները արդեն իսկ հայտարարություն են տարածել Հարավ-չինական ծովում Չինաստանի վերջին քայլերի վերաբերյալ:

Յոիչիրո Սաթոն նշել է նաև, որ իր պաշտոնավարման վերջին տարում նախագահ Օբամայի Հիրոսիմա այցելությունը հնարավորություն կտա նրան ի մի բերել մտահոգությունները միջուկային զենքի տարածման վերաբերյալ և համահունչ կլինի այդ խնդրի վերաբերյալ 2009 թ-ի Օբամայի ելույթի հետ:

XS
SM
MD
LG