Մատչելի հղումներ

Քերի. «Իրանը պետք է ապացուցի միջուկային խնդրի լուծման մտադրությունների լրջությունը»


Հանդես գալով Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում, արտգործնախարար Քերին շեշտել է, որ ոչինչ չի ընդունվի «առանց ստուգվելու՝ անվանական արժեքով»

ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերին հույս է հայտնել, որ Իրանը լուրջ է մտադրված միջուկային խնդիրը լուծելու հարցում և նշել, որ այս երկիրը պետք է հստակ քայլեր ձեռնարկի՝ միջուկային խնդրի լուծման անկեղծությունն ապացուցելու նպատակով:

Հանդես գալով Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում, արտգործնախարար Քերին շեշտել է, որ ոչինչ չի ընդունվի «առանց ստուգվելու՝ անվանական արժեքով»:

Իրանի նոր նախագահ Հասան Ռույանիի պաշտոնավարման ժամկետը մեկնարկելուց հետո Իրանը մշտապես ցանկություն է արտահայտել ընդլայնել փոխգործակցությունն Արևմուտքի հետ:

Հիշեցնենք, որ անցյալ ամսվա վերջին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց էր ունեցել Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ, որի ընթացքում քննարկվել էին Իրանի միջուկային ծրագրի շուրջ միջազգային հանրության ունեցած մտահոգությունների նվազեցման հետ կապված խնդիրները:

«Նախագահ Ռուհանիի հետ հեռախոսազրույցում վերահաստատեցի այն, ինչ ասել էի Նյու Յորքում: Չնայած առաջընթացը կհանդիպի դժվարին խոչընդոտներին և հաջողությունը որևէ կերպ երաշխավորված չէ՝ հավատացած եմ, որ մենք կարող ենք հասնել համապարփակ լուծման», - ասել էր նախագահ Օբաման՝ անդրադառնալով Իրանի նախագահ Ռուհանիի հետ ունեցած հեռախոսազրույցին:
XS
SM
MD
LG