ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերին ընդունել է, որ Միացյալ Նահանգները «միշտ չէ, որ ճիշտ է վարվել» կրոնական տարբեր խմբերի հետ հարաբերություններում՝ միաժամանակ բարձր գնահատելով նրանց հայրենասիրությունը:
Այս հայտարարությամբ ԱՄՆ-ի արտգործնախարարը հանդես է եկել «իֆթար»-ի՝ մահմեդականների սուրբ Ռամադան ամսվան նվիրված ճաշկերույթի ժամանակ, որը նախօրեին անցկացվել է ԱՄՆ-ի արտգործնախարարությունում:
Ճաշկերույթի ընթացքում արտգործնախարար Քերին խոսել է ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության կողմից աշխարհի տարբեր երկրներում գտնվող մահմեդական համայնքների հետ համագործակցության նոր ճանապարհներ գտնելուն ուղղված ջանքերի մասին:
«Մենք նշում ենք Ռամադանը՝ մահմեդական օրացույցի սուրբ ամիսը, որը խաղաղ մտքերի և աղոթքի ժամանակ է: Այն համակրանքի և գթասիրտության ժամանակ է», - ասել է արտգործնախարար Քերին:
Ջոն Քերին ընդգծել է մարդկանց միջև հարաբերությունների բարելավման, փոխըմբռնման և համագործակցության զարգացմանն ուղղված ծրագրերի կարևորությունը:
«Ամերիկան իր պատմության ընթացքում միշտ չէ, որ ճիշտ է վարվել: Միաժամանակ մենք միշտ պայքարել ենք կրոնական տարաձայնությունների հետևանքով առաջացող բաժանվածության դեմ», - խոստովանել է արտգործնախարարը՝ հավելելով. «Այսօր կարող եմ հպարտությամբ նշել, որ աշխարհի որևէ այլ վայրում համատեղ չեն ապրում այնքան մեծ թվով կրոնական համայնքներ, չկա Աստուն ազատ երկրպագող այսքան մեծ թվով մարդ: Ամերիկյան կրոնական կազմակերպությունների բազմազանությունն ու հայրենասիրությունն այսօր մեզ բոլորիս համար ուժի աղբյուր է հանդիսանում»: