Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի արտգործնախարարը Ճապոնիայում քննարկել է Հյուսիսային Կորեայի խնդիրը


«Հյուսիսային Կորեան պետք է պահպանի միջազգային հանրության կողմից ընդունված վարքագծի կանոններն ու նորմերը». արտգործնախարար Քերի

ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերին Տոկիոյում երկուշաբթի օրը հանդիպում է անցկացրել Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեի հետ:

Ջոն Քերին ասիական իր շրջագայության երրորդ՝ եզրափակիչ օրվա ընթացքում անցկացված հանդիպման ժամանակ ասել է, թե Միացյալ Նահանգները և Ճապոնիան կարևոր առաջընթաց են գրանցել համակարգչային անվտանգության և կլիմայի փոփոխությունների ոլորտներում:

Նա նշել է նաև, որ Հյուսիսային Կորեայի և Կորեական թերակղզում առկա վտանգների շուրջ երկու պետությունների դիրքորոշումները միասնական են:

Ճապոնիայի վարչապետի հետ հանդիպմանն ընդառաջ ԱՄՆ-ի արտգործնախարարը հանդիպում է ունեցել Տոկիոյի տեխնոլոգիական ինստիտուտի ուսանողների հետ, որի ընթացքում նա նշել է, որ Փխենյանն այժմ պատասխանատվություն է կրում կատարելու իմաստալից քայլեր նրա կողմից միջազգային հանրության առջև ստանձնած պարտականությունների առումով:

Արտգործնախարար Քերին ուսանողների հետ հանդիպման ընթացքում շեշտել է, որ Հյուսիսային Կորեան պետք է պահպանի միջազգային հանրության կողմից ընդունված վարքագծի կանոններն ու նորմերը:
XS
SM
MD
LG