Մատչելի հղումներ

Քերին շարունակում է Իսրայելի և պաղեստինցիների միջև խաղաղության բանակցությունները վերսկսելու ջանքերը


ԱՄՆ-ի արտգործնախարար; «Վերջիվերջո հնարավոր կդառնա գտնել հառաջ տանող արահետը»

ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերին անցկացնում է բանակցությունների նոր շրջան Իսրայելի և պաղեստինցիների առաջնորդների հետ, որը նպատակ է հետապնդում վերսկսելու փակուղի մտած խաղաղության բանակցությունները:

Քերին հինգշաբթի օրը մեկնարկել է երկօրյա այցելություն Իսրայել, որի ընթացքում հանդիպում կանցկացնի Իսրայելի վարչապետ Բենյամի Նեթանյահուի, նախագահ Շիմոն Փերեսի և արդարադատության նախարար Ցիպի Լիվինի հետ, որից հետո կուղևորվի Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող Ռամալլահ քաղաքը՝ պաղեստինցիների նախագահ Մահմուդ Աբասի հետ բանակցություններ անցկացնելու նպատակով:

ԱՄՆ-ի արտգործնախարարն ասել է, թե հասկանում է արդեն երկար ժամանակ փակուղի մտած խաղաղության բանակցությունների նկատմամբ առկա թերհավատությունն ու նույնիսկ ցինիզմը, սակայն միաժամանակ լավատեսություն է արտահայտել այն բանից շուրջ, որ վերջիվերջո հնարավոր կդառնա «գտնել հառաջ տանող արահետը»:

Իսրայելի և պաղեստինցիների միջև պահպանում են տարաձայնություններ Հորդանան գետի արևմտյան ափին և Երուսաղեմի արևելյան մասում Իսրայելի կողմից բնակարանների կառուցման հարցում: Պաղեստինցիները ցանկանում են, որ այդ տարածքները ներառվեն պաղեստինյան ապագա պետության կազմում և հրաժարվում են բանակցել, մինչև չդադարեցվի շինարարությունը:

Իսրայելը սակայն չի ցանկանում, որ խաղաղության բանակցություններին որևէ նախապայման ներկայացվի:
XS
SM
MD
LG