ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերին ասել է, որ Իրանի նախագահական ընտրարշավի ընթացքում թեկնածուների ապաորակավորումը ցույց է տալիս, որ երկրի կրոնական առաջնորդների շահերից բխում է միայն սեփական իշխանության ամրապնդումը, այլ ոչ թե ընտրողներին միմյանց հակասող տեսակետերի միջև ընտրության կատարումը:
Քերիի համաձայն, Իրանի հեղափոխական պահակազորի խորհուրդը, ընտրապայքարից դուրս մղելով առավել չափավոր հայացքներ ունեցող թեկնածուին, որևէ ուշադրություն չի դարձրել ժողովրդի կամքին:
«Ես չեմ կարծում, որ աշխարհում որևէ մեկի զարմանքը չէր առաջացնի Իրանի նախընտրական այն գործընթացը, որի ժամանակ ոչ մեկի կողմից չընտրված պահակազորի խորհուրդը, որը որևէ կերպ հաշվետու չէ Իրանի ժողովրդին, իրականում ընտրապայքարից հանել է հարյուրավոր թեկնածուներ, հնարավոր թեկնածուներ՝ հիմք ընդունելով աղոտ այն չափանիշները, որոնք Իրանի ժողովուրդը չեն կարող իմանալ կամ որոնց վերաբերյալ ժողովուրդը չի կարող կարծիք արտահայտել», - ասել է արտգործնախարար Քերին:
Իրանի հոգևորականները և իրավաբաններն այս շաբաթ ընտրապայքարից դուրս են բերել նախկին նախագահ Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիին, ինչպես նաև երկրի նախագահ Մահմուդ Ահմադիներջադի մոտ օգնականին, որի հետևորդները բախումներ էին ունեցել երկրի գերագույն առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեիի կողմնակիցների հետ:
Արտգործնախարար Քերիի համաձայն, Իրանի հեղափոխական պահակազորի կողմից թեկնածուների հաստատման հիմքում «ընկած է միայն վարչակարգի, այլ ոչ թե Իրանի ժողովրդի շրջանում այլ կարծիք ունեցողների շահերի պաշտպանությունը»: