ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերրին քննադատության է ենթարկել Սիրիայի կառավարությանը հյուսիսային Հալեպ քաղաքում «տակառային ռումբեր» կիրառելու համար:
Սիրիայի ակտիվիստների համաձայն, վերջին շաբաթվա ընթացքում իրականացված նման ռմբակոծությունները դարձել են բազմաթիվ զոհերի պատճառը:
Արտգործնախարար Քերրին իր հայտարարության մեջ նշել է, որ «տակառային ռումբերի» կիրառմամբ իրականացված ռմբակոծությունները «Ասադի վարչակարգի վերջին բարբարոսությունն են», և որ Սիրիայի կառավարությունը նպատակ է հետապնդում է՛լ ավելի մեծ ավերածություններ պատճառել երկրում:
ԱՄՆ-ի արտգործնախարարն ասել է, որ Սիրիայի ընդդիմությունն ու միջազգային հանրությունը փորձում են գտնել այնպիսի լուծում, որը վերջ կտա երկրում իրականացվող բախումներին, իսկ Սիրիայի կառավարության գործողությունները «խարխլում են Ժնևում բանակցությունների հաջող ավարտի հույսերը»:
Ռուսաստանի պաշտոնյաները նախօրեին Մոսկվայում երկրի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և «Սիրիայի ազգային դաշինքի» նախագահ Ահմադ Ջարբայի միջև անցկացված հանդիպումից հետո հայտնել էին, որ Սիրիայի կառավարությունը գալիք շաբաթ կվերսկսի երկրի ընդդիմության հետ անցկացվող բանակցությունները՝ շարունակելով անցյալ շաբաթ Ժնևում ավարտված բանակցությունները բացման փուլը:
Արտգործնախարար Լավրովն ասել էր, որ Ռուսաստանը ցանկանում է մշտական կապ հաստատել ընդդիմության հետ՝ հավելելով, որ Ռուսաստանն աշխատում է բոլոր կողմերի հետ՝ Սիրիայում շարունակվող ճգնաժամին քաղաքական լուծում գտնելու ուղղությամբ:
«Հորդորում ենք Եվրոպայի և Ամերիկայի մեր գործընկերներին, տարածաշրջանի երկրներին որդեգրել նույն մոտեցումը: Համոզված ենք, որ նրանք պետք է աշխատեն Սիրիայի հակամարտության բոլոր կողմերի հետ անխտիր՝ իհարկե, քաղաքական կողմերի, այլ ոչ թե ահաբեկչական խմբավորումների հետ», - նշել էր Ռուսաստանի արտգործնախարարը: