Ղազախստանի խորհրդարանը որոշեց նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին շնորհել քաղաքական ցմահ իշխանությամբ։
Հինգշաբթի օրը հաստատված սահմանադրական փոփոխություններով Նազարբաեւը հռչակվում է ՝՝ազգի առաջնորդ՛՛ ու ստանում անձեռնմխելիության ցմահ իրավունք։
Այս օրինագիծն արդեն հաստատվել է խորհրդարանի ստորին պալատում եւ օրենքի վերածվելու համար մնացել է միայն Նազարբաեւի ստորագրությունը։ Վերջինս Ղազախստանը ղեկավարում է 1991 թվականին Խորհրդային Միության փլուզումից ի վեր։
Այս օրենքը թույլ չի տալիս որեւէ ժամանակ ձերբակալել, կալանավորել, հետախուզել կամ հարցաքննել ՝՝ազգի առաջնորդ՛՛-ին։ Օրենքը նաեւ պաշտպանում է Նազարբաեւի ու նրա ընտանիքի անդամների ամբողջ ունեցվածքը։
՝՝Ազգի առաջնորդ տիտղոսը Նազարբաեւին տալիս է խոսքի իրավունք երկրի ներքին ու արտաքին հարցերում նույնիսկ երկրի ղեկավարի պաշտոնից հրաժարվելուց հետո։
Խորհրդարանն ավելի վաղ քվեարկել էր նրան անվերջ նախագահ ընտրվելու իրավունք տալու օգտին։