Մատչելի հղումներ

Քեյլա Հերիսոնը պատմության մեջ ձյուդոյի օլիմպիական առաջին ոսկե մեդալը նվաճած ամերիկուհին է դարձել


Հերիսոնի սպորտային կարիերան սակայն ունեցել է նաև տխուր էջեր

ԱՄՆ-ի ձյուդոյի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ նվաճել է օլիմպիական ոսկե մեդալ:

22-ամյա Քեյլա Հերիսոնն այս մեդալը նվաճել է կանանց 78 կիլոգրամ քաշային մրցաշարում: Կիսաեզրափակիչում ինքը հաղթանակ է տարել բրազիլացի ըմբշամարտիկ Մայրա Ագուիարի, ապա, ի հիասթափություն դիտորդների շարքում գտնվող Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնի, հաղթանակ է տարել նաև Մեծ Բրիտանիայից իր մրցակից Ջեմա Գիբոնսի նկատմամբ:

«Ես ցանկանում էի դուրս գալ և գերիշխող լինել ամբողջ մարտի ընթացքում: Եվ ցանկանում էի, որ հանդիսատեսները և ես ինքս իմանայինք, որ այս օրը ես դարձել եմ Օլիմպիական չեմպիոն: Գիտեք, Ջեման լավ էր դիմադրում: Նա խիզախորեն պայքարում էր: Հանդիսատեսները շատ էին օգնում նրան: Հիանալի հանդիսատեսներ են: Նա շատ համառ հակառակորդ էր, շատ համարձակ: Այսօր պարզապես իմ օրն էր», - ասել է Հերիսոնը:

Նա հույս է հայտնել նաև, որ Օլիմպիական խաղերում իր հաղթանակը կոգեշնչի ամերիկացի երեխաներին զբաղվել սպորտով:

«Հուսով եմ՝ Ամերիկան կհավանի ինձ և իմ պատմությունը, և տեսնելով դա՝ երեխաները կասեն. «Մայրի՛կ, ես ուսում եմ նույնը անել», և հաջորդ անգամ մենք կունենանք օլիմպիական տասը չեմպիոն», - ասել է ամերիկացի ըմբշամարտիկը:

Հերիսոնի սպորտային կարիերան սակայն ունեցել է նաև տխուր էջեր, քանի որ դեռահաս հասակում իր մարզիկը սեռական բնույթի բռնություններ է գործել իր նկատմամբ: Սակայն Հերիսոնն ուժեղ է գտնվել և բացահայտել է այժմ բանտարկության մեջ գտնվող հանցագործի գործողությունները:

Իր ներկայիս մարզիկ Ջիմի Պեդրոն համոզված է, որ որպես օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Հերիսոնը շատ ավելի մեծ հնարավորություն ունի՝ օգնելու սեռական բնույթի բռնությունների զոհերին: Հերիսոնն ինքը հայտնել է իր փորձը կիսելու պատրաստակամության մասին:

«Ցանկանում եմ օգնել երեխաներին՝ օլիմպիական երազանքներն իրականացնելու գործում: Ցանկանում եմ օգնել երեխաներին հաղթահարել զոհի կարգավիճակը: Ցանկանում եմ օժանդակել սպորտը և մարդկանց կյանքը փոխելու գործին», - ասել է օլիմպիական չեմպիոն Քեյլա Հերիսոնը:
XS
SM
MD
LG