Ռուսաստանի ընդդիմության առաջնորդ, շախմատի նախկին չեմպիոն Գարրի Կասպասրովն ուրբաթ օրը հորդորել է Արևմուտքին պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի ունևոր գործարար էլիտայի նկատմամբ: Կասպարովի կարծիքով, նման եղանակով հնարավոր կլինի խարխլել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կառավարման հիմքերը:
«Եթե Արևմուտքը պատժամիջոցներ ընդունի Ռուսաստանի նկատմամբ և առևտրային պատերազմ սկսի, ապա դա, վերջ ի վերջո, կարող է դառնալ արդյունավետ միջոց, որը սակայն դաժան կլինի՝ Պուտինի իշխանության ներքո ապրող 140 միլիոն ռուսաստանցիների նկատմամբ: Իսկ նման դաժանության կարիքն ընդհանրապես չկա», - նշել է Կասպարովը ամերիկյան «Ուլ Ստրիտ Ջորնըլ» պարբերականում հրապարակված հոդվածում:
Փոխարենը Կասպարովն առաջարկում է պատժամիջոցներ ընդունել Ռուսաստանի 140 օլիգարխների նկատմամբ, որոնք «աղբանոց կնետեն Պուտինին, եթե ինքը չկարողանա պաշտպանել արտասահմանում գտնվող իրենց ակտիվները»:
«Ձեր թիրախը պետք է դառնան նրանց վիզաները, առանձնատները, Լոնդոնում առաջնային հանրային առաջարկները, զբոսանավերն ու շվեյցարական բանկում հաշիվները: Օգտագործեք բանկերն, այլ ոչ թե հրասայլերը», - գրում է Կասպարովը:
Կասպասրովի համաձայն, ԱՄՆ-ի կողմից հինգշաբթի օրն ընդունված պատժամիջոցների արդյունավետությունն ապահովելու նպատակով դրանց պետք է միանա Եվրամիությունը:
Այլապես, զգուշացնում է Կասպարովը, «Ուոլ-ստրիտի կորուստները եկամուտի կվերածվեն Լոնդոնում, իսկ Պուտինի «բաժանիր և տիրիր» մարտավարությունը կրկին արդյունավետ կլինի»: