Մատչելի հղումներ

Բախումներ Քաշմիրում



Քաշմիրի այն հատվածում, որը գտնվում է Հնդկաստանի վերահսկողության ներքո, ոստիկանությունը ցրել է շիա մահմեդականների կրոնական մի արարողություն, որը պարետային ժամի խիստ պայմաններում փորձել են անցկացնել Սրինագար քաղաքում:


Մահմեդականների սուրբ Մուհարրամ ամսվա կապակցությամբ սկսված երթը ոստիկանները ցրել են՝ կիրառելով արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ։ Կալանավորվել են տասնյակ ցուցարարներ, ովքեր հրաժարվել են ենթարկվել ոստիկանության հրահանգներին։ Կան վիրավորներ։

Հնդկաստանի իշխանությունները Քաշմիրում մեծ հավաքների անցկացումն արգելել են դեռեւս 1989 թվականից, երբ զինված անջատողականները ելել էին ընդդեմ Հնդկաստանի կարգերի։

Մուհարրանը մահմեդական օրացույցի առաջին ամիսն է։ Շիա մահմեդականներն այս ամսվա ընթացքում անց են կացնում սգո կրոնական արարողություններ, որի ընթացքում է նշվում 13 դար առաջ Քարբալայի ճակատամարտում ընկած Մուհամմեդ մարգարեի թոռան մահվան տարելիցը։

XS
SM
MD
LG