Մատչելի հղումներ

Քարզայը նախատեսում է թալիբների հետ բանակցություններ անցկացնել Թուրքիայում


Քարզայը նախատեսում է թալիբների հետ բանակցություններ անցկացնել Թուրքիայում

Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի ինքը չի առարկում Աֆղանստանի կառավարության և թալիբների միջև հաշտեցման բանակցությունները Թուրքիայում անցկացնելու գաղափարին։

Ստամբուլում ուրբաթ օրը պատասխանելով լրագրողների հարցերին՝ Քարզայը հայտնել է, որ Թուրքիան որպես բանակցություններն անցկացնելու վայր ընտրելու առաջարկությունը հնչեցրել են թալիբների ներկայացուցիչները։

Այս հարցը Աֆղանստանի, Թուրքիայի և Պակիստանի նախագահներին ուղղվել է նրանց միջև կայացած հանդիպումից հետո։

Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը հստակ պատասխան չի տվել Թուրքիայում թալիբների գրասենյակ հիմնելու առաջարկության վերաբերյալ, սակայն ասել է, որ իր երկիրն անելու է ամեն ինչ՝ Աֆղանստանում անվտանգության բարձրացման գործում ներդրում ունենալու համար։

Գյուլը, Քարզայն ու Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարին նաև համաձայնություն են ձեռք բերել հաջորդ տարվա ապրիլ ամսին համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին։ Զորավարժությունների անցկացումը կազմում է Թուրքիայի կողմից Աֆղանստանի և Պակիստանի միջև վստահություն ստեղծելուն ուղղված գործողությունների տարրերից մեկը։

XS
SM
MD
LG