Մատչելի հղումներ

Ճշտում Քարահունջ հուշարձանի շուրջ մեր տեսանյութի կապակցությամբ


Ճշտում Քարահունջ հուշարձանի շուրջ մեր տեսանյութի կապակցությամբ
Ճշտում Քարահունջ հուշարձանի շուրջ մեր տեսանյութի կապակցությամբ

«Ամերիկայի Ձայն»–ի հայկական ծառայությունն անցյալ տարվա օգոստոս ամսին հեռարձակել է մի տեսանյութ Հայաստանում գտնվող Քարահունջ հուշարձանի մասին։ Մեր նյութի վերջում նշված է գիտնական Միհրան Վարդանյանի անունը, ինչպես նաև մեջբերում է արված Անգլիայի Օքսֆորդ համալսարանի հովանավորությամբ Հայաստան կատարված գիտարշավի մասին։

Մեր առաջիկա ծրագրերում մենք կփորձենք հավելյալ մանրամասնություններ հաղորդել այդ գիտարշավի արդյունքների և դրան առնչող գիտական աշխատությունների մասին։ Սակայն նախ անհրաժեշտ ենք համարում հրապարակել օգոստոսի 29-ին, մեր տեսանյութից հետո, Օքսֆորդի համալսարանի գիտաշխատող Միհրան Վարդանյանի էլեկտրոնային նամակի թարգմանությունը, որի կրկնօրինակն ուղարկվել է նաև Վաչագան Վահրադյանին, Վանենի Դադոյանին և Արթուր Խոջաբաղյանին.

«Հարգելի Պարոնայք,

Ես գրում եմ Քարահունջի պատմության մասին ձեր տեսանյութի առնչությամբ։ Նախ և առաջ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր խմբի աշխատանքի մասին հաղորդելու համար։ Մենք շատ երջանիկ ենք, որ մեր աշխատանքը ճանաչվել և արժեքավորվել է «Ամերիկայի Ձայն»–ի նման մեծ կազմակերպության կողմից։

Երկրորդ, ցանկանում եմ հայտնել, որ Քարահունջի և Սիգնուս համաստեղության միջև ուղղակի կապի հայտնագործության հեղինակը գիտնական Վաչագան Վահրադյանն է (vachaganv@vandex.ru), և այդ հայտնագործությունը մեկն է այն տեսություններից, որը պետք է ստուգվի սեպտեմբերին (2010 թվականի) Հայաստան կատարելիք մեր գիտարշավի ընթացքում։

Վաչագան Վահրադյանը այժմ ուսումնասիրություններ է կատարում Հայաստանի Քարահունջ հուշարձանի շուրջ և առաջարկել է բազմաթիվ հետաքրքիր տեսություններ, որոնք արժանացել են գիտնականների միջազգային համայնքի ուշադրությանը։ Ես երախտապարտ կլինեի, եթե դուք կարողանայիք նրա աշխատությունների շուրջ նյութեր հաղորդել ձեր հետագա ծրագրերում։

Մենք սիրով կօգնենք ձեզ այդ նյութի պատրաստման հարցում, որը մեզ մեծապես կօգնի ՄԱԿ-ի համաշխարհային մշակույթի պահպանման՝ UNESCO կազմակերպությանը դիմելու հարցում։

Խնդրում ենք մեզ հետ կապվել որևէ հարց ունենալու դեպքում կամ եթե հետաքրքրված եք գիտարշավի արդյունքներով։

Միհրան

XS
SM
MD
LG