Մատչելի հղումներ

ԵԱՀԿ-ի գործող նախագահը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի ընտրությունները


՝՝Այս ընտրությունները որեւէ կերպ չեն կարող ազդեցություն ունենալ հակամարտության լուծման գործընթացի վրա՛, ասել է Քանաթ Սաուդաբաեւը

ԵԱՀԿ-ի գործող նախագահ Քանաթ Սաուդաբաեւը, որը նաեւ Ղազախստանի պետքարտուղարն է եւ արտաքին գործերի նախարարը, այս մասին հայտարարեց Աստանայում, ավելացնելով, թե ՝՝քանի որ ԵԱՀԿ-ը պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ու չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը, այստեղ անցկացված խորհրդարանական ընտրությունները չեն կարող ունենալ որեւէ ազդեցություն խնդրի կարգավորման գործընթացի վրա՛՛։

Նա կրկնեց Մինսկի խմբի ջանքերի նկատմամբ ԵԱՀԿ-ի աջակցությունը եւ ավելացրեց, որ ՝՝աջակցությունը շարունակվելու է Մինսկի գործընթացում ընդգրկված բոլոր կողմերի միջեւ քաղաքական հնարավոր բոլոր հանդիպումներով՛՛։

Ավելի վաղ Եւրոպական Միության արտաքին քաղաքականության հարցերով պատասխանատու Քեթրին Էշթընն էր ասել, որ Եւրոպական Միությունը չի ճանաչելու ԼՂ-ի ընտրությունները։

XS
SM
MD
LG