Ամերիկայի հայկական համագումարի խորհրդի անդամ Ռեյչլ Կապրիելյանը նշանակվել է ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի աշխատանքի և աշխատուժի զարգացման գծով քարտուղարի պաշտոնում:
Այս մասին ասված է Ամերիկայի հայկական համագումարի հաղորդագրության մեջ, որտեղ մեջ է բերվում Մասաչուսեթսի նահանգապետի խոսքը, որտեղ վերջինս գոհունակություն է հայտնում այն հանգամանքով, որ Ռեյչլ Կապրիելյանը համաձայնություն է հայտնել զբաղեցնել աշխատանքի և աշխատուժի զարգացման գծով քարտուղարի պաշտոնը:
Մասաչուսեթսի նահանգապետը, բացի այդ, վստահություն է հայտնել, որ Կապրիելյանը պատրաստ է «շարունակել նահանգի բնակիչների աշխատանքի տեղավորման, ինչպես նաև գործատուներին և աշխատողներին 21-րդ դարի տնտեսությանը հարիր աշխատանքներին նախապատրաստելու դժվարին աշխատանքը»:
Հաղորդագրության մեջ նշված է, որ իր կյանքի ողջ ընթացքում Ռեյչլ Կապրիելյանը եղել է առաջնորդ` աշխատելով թե՛ Մասաչուսեթսի Ներկայացուցիչների պալատում, թե՛ ամերիկահայ համայնքում:
«Իր կարերիայի ողջ ընթացքում Ռեյչլը եղել է Հայոց ցեղասպանության ճանաչման և ուսուցման անխոնջ ջատագովը: Կապրիելյանի նվիրվածությունն ու խանդավառությունը վարակիչ օրինակ է ծառայում՝ Հայ կանանց միջազգային ասոցիացիայի հետ աշխատելուց մինչև Բոստոնում Հայկական ժառանգության պուրակի հիմնադրման գործում հանգուցային դերակատարումը: Դառնալով Ամերիկայի հայկական համագումարի խորհրդի անդամ` Կապրիելյանը շարունակում է իր աշխատանքն ի նպաստ համայն հայության բարօրությանը», - ասված է հաղորդագրության մեջ:
Ռեյչլ Կապրիելյանը 2008 թվականին Մասաչուսեթսի նահանգապետ Դևալ Պատրիկի հանձնարարականով նշանակվել էր որպես Տրանսպորտային միջոցների գրանցման գրասենյակի ղեկավար: 1995-ից 2008 թվականներն ընկած ժամանակահատվածում Կապրիելյանը եղել է Մասաչուսեթս նահանգի Ներկայացուցիչների պալատի անդամ՝ ընտրված 32-րդ շրջանից (Միդլսեքս), իսկ 1992-ից մինչև 1995 թվականը զբաղեցրել էր նահանգի Ուոթերթաուն քաղաքի հատուկ խորհդրականի պաշտոնը: