Մատչելի հղումներ

Քանդահարում երկրորդ օրն է շարունակվում է թալիբների գրոհը


Աֆղանստանի Քանդահար քաղաքում արդեն երկրորդ օրն է շարունակվում են այս երկրի զինուժի մարտերը թալիբների զինյալների դեմ։

Աֆղանստանի պաշտոնատար անձանց համաձայն, մարտերի ընթացքում զինյալներից զոհ է գնացել առնվազն երեք, վնասվածքներ ստացել՝ առնվազն 46 մարդ։ Պաշտոնական տվյալների համաձայն, մարտերի ընթացքում զինյալները կորցրել են մեկ տասնյակից ավելի մարդ։

Քանդահարում թալիբների համակարգված հարձակումները սկսվել էին շաբաթ օրը։

Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը դատապարտել է հարձակումները՝ ասելով, որ թալիբներն ու «ալ-Քաիդա»-ն հարձակումներ կատարելու միջոցով փորձում են քողարկել իրենց թուլությունը։

XS
SM
MD
LG