Աֆղանստանի խորհրդարանի շենքի մոտակայքում մի մահապարտի կողմից իրականացված ռմբակոծության զոհ է դարձել չորս մարդ։
Երկրի ներքին գործերի նախարարի համաձայն, Քաբուլում կատարված ահաբեկչական հարձակումը տեղի է ունեցել Աֆղանստանի հետախուզական ծառայության անձնակազմը տեղափոխող միկրոավտոբուսի մոտ։
30 մարդու վնասվածքներ պատճառած այս հարձակման համար պատասխանատվություն են ստանձնել թալիբները։
Հարձակումը դատապարտել են Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը, կոալիցիայի պաշտոնատար անձինք և Աֆղանստանում ԱՄՆ-ի դեսպանությունը։
ՆԱՏՕ-ի պաշտոնյաների համաձայն, ձմռան ամիսներին ահաբեկչական հարձակումներն Աֆղանստանում ավելի հաճախակի են դարձել, քանի որ նվազել է մարտական գործողությունների ակտիվությունը։ Նրանց համաձայն, դա վկայում է այն մասին, որ կոալիցիայի և Աֆղանստանի զինված ուժերին չի հաջողվում ճնշում գործադրել թալիբների հենակետերի վրա։