Մատչելի հղումներ

Ղրղըզստանի ազգամիջյան բախումների արդյունքում զոհվածների պաշտոնական թիվն աճում է


Ղրղըզստանի ժամանակավոր ղեկավար Ռոզա Օթունբաեւայի խոսքերով, այս երկրում ուզբեկների եւ ղրղըզների միջեւ վերջերս սկսված բախումների արդյունքում սպանվել է մոտ 2ՕՕՕ մարդ։ Այս թիվը 1Օ անգամ գերազանցում է մինչ այժմ ներկայացված պաշտոնական տվյալներին։

Օթունբաեւան, բախումները սկսվելուց ի վեր, առաջին անգամ ուրբաթ օրն այցելեց հարավային Օշ եւ Ջալալաբադ քաղաքներ ու խոստացավ ամեն ինչ անել քաղաքները վերականգնելու համար, որն ապահովեր տեղահանված անձանց վերադարձն իրենց տներ։


Ըստ ՄԱԿ-ի, մոտ մեկ միլիոն մարդ է իր վրա կրել անհանգստությունների ազդեցությունը։ 4ՕՕ հազար փախստականների մի մասն անցել է Ուզբեկստան, մի մասը՝ խմբվել սահմանին։

ԱՄՆ-ի փոխարտգործնախարար Ռոբերտ Բլեյքը Ուզբեկստանի սահմանի մոտ հանդիպում է ունեցել փախստականների հետ եւ կոչ արել սկսել բռնությունների հետաքննությունը։

Նման կոչով հանդես է եկել նաեւ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների պաշտպանության խորհուրդը։

Ըստ “Human Rights Watch” եւ “International Crisis Group” կազմակերպությունների, կան տեղեկություններ այն մասին, որ Ղրղըզստանի բանակային եւ անվտանգության ուժերը ոչ միայն չեն դադարեցրել բռնությունները, այլեւ ՝՝որոշ դեպքերում նույնիսկ մասնակցել են դրանց՛՛

XS
SM
MD
LG