Մատչելի հղումներ

Ամերիկայի խոշորագույն բանկը կրել է 2 միլիարդ դոլարի վնաս


Ամերիկայի խոշորագույն «JPMorgan» բանկի գործադիր տնօրենը հայտնել է, որ բանկը վերջերս մեծ վնասներ է կրել՝ իրականացնելով նույն բարձ և ռիսկային գործարքները, որոնք նպաստել են համաշխարհային տնտեսական ճգնաժամի ձևավորման:

Գործադիր տնօրեն Ջեմի Դայմոնը «անուղղելի և ամոթալի» է անվանել բանկի կողմից իրականացված գործողությունները, որի արդյունքում այն 2 միլիարդ դոլարի վնաս է կրել:

«JPMorgan» բանկի բաժնետոմսերի գինը հինգշաբթի օրը բորսայում վաճառքների օրվա վերջին նվազել է յոթ տոկոսով:

Բանկի կողմից իրականացված բարդ գործարքները, որոն անվանվում են «հեջային ֆոնդեր», ապահովագրում են ներդրողներին շուկայում գնային անկումներից, սակայն բաժնետոմսերի շուկայում վերջերս գրանցված գների տատանումների արդյունքում վնաս է գոյացել:

«JPMorgan» բանկը նախկինում խուսափել է նման ռիսկային ներդրումների իրականացումից, և դա թույլ էր տվել բանկին հաղթահարել համաշխարհային տնտեսական անկման հետևանքները գրեթե առանց վնասների:

XS
SM
MD
LG