Մատչելի հղումներ

Բախումներ Հորդանանում` կառավարության կողմնակիցների և ընդդիմախոսների միջև


Բախումներ Հորդանանում` կառավարության կողմնակիցների և ընդդիմախոսների միջև
Բախումներ Հորդանանում` կառավարության կողմնակիցների և ընդդիմախոսների միջև

Հորդանանում ուրբաթ օրը տեղի են ունեցել բախումներ երկրում բարեփոխումների կողմնակից ցուցարարների և ոստիկանության ուժերի ու կառավարության կողմնակիցների միջև:
Բախումները տեղի են ունեցել երկրի մայրաքաղաք Ամանում, որտեղ հարյուրավոր մարդիկ դուրս են եկել փողոց` պահանջելով կառավարությունից կյանքի կոչել փոփոխություններ իրականացնելու իրենց պահանջները:

Ականատեսների համաձայն, կառավարության կողմնակիցները նախ բախվել են բարեփոխումների ջատագովների հետ, որից հետո ոստիկանության ուժերը, մահակների օգնությամբ, կասեցրել են ցուցարարների երթը:

Բախումների հետևանքով տասը մարդ վնասվածքներ է ստացել:

Հորդանանի թագավոր Աբդուլլահը հունիս ամսին հանդես էր եկել որոշ զիջումներ կատարելու մասին հայտարարությամբ` ըստ երևույթի փորձելով բավարարել ցուցարարների պահանջները:

Թագավորն ասել է, թե նախատեսում է իրականացնել բարեփոխումներ, որոնք ապագայում թույլ կտան ձևավորել կառավարությունը ընտրությունների արդյունքում խորհրդարանում մեծամասնություն նվաճած կուսակցությունների անդամներից:

XS
SM
MD
LG