Հյուսիսային Կորեա կատարած մեկշաբաթյա ուղեւորությունից հետո ամերիկացի Ջոնաթան Լին պատմում է, որ երկրի իշխանությունները ողջունել են Հարավային Կորեայի հետ սահմանագծում մանկական «խաղաղության անտառ» ստեղծելու գաղափարը:
«Խաղաղության անտառ» ստեղծելու ճանապարհին միակ խոչընդոտը ԱՄՆ-ի հետ խաղաղության պայմանագրի բացակայությունն է:
Պեկին վերադառնալուց հետո տասներեքամյա Ջոնաթան Լին լրագրողներին պատմել է, որ Հյուսիսային Կորեայում ինքը ջերմ ընդունելության է արժանացել: Նա այցելել է կորեական երկու պետությունները բաժանող ապառազմականացված գոտին, որը աշխարհի ամենաամրապնդված սահմանագոտին է:
Պատանին ասել է, որ իրեն չի հաջողվել հանդիպել Քիմ Ջոնգ II-ին, սակայն Հյուսիսային Կորեայի նախագահին փոխանցել են «խաղաղության անտառի» գաղափարը նկարագրող իր նամակը: