Մատչելի հղումներ

Բալթիմորի Ջոնս Հոփքինս հիվանդանոցում զինյալը վիրավորել է բժշկին, սպանել իր մորը, ապա ինքնասպանություն գործել


Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքի համաշխարհային ճանաչում ունեցող Ջոնս Հոփքինս հիվանդանոց ներխուժած զինյալը վիրավորել է բժշկին, սպանել իր մորը, ապա ինքնասպանություն գործել։

Ոստիկանության ներկայացուցիչ Ֆրեդերիք Բիլեֆելդի խոսքերով, 50–ամյա Ուորեն Դեյվիսը, տեղեկանալով իր մոր առողջական վիճակի մասին, կրակել է բժշկի որովայնին։

Դրանից հետո Դեյվիսը թաքնվեց հիվանդասենյակում՝ պատնեշի հետևում։

Ոստիկանությունը էվակուացրեց հիվանդանոցի մի մասը: Շենքի հարակից փողոցները արգելափակվեցին:

Բիլեֆելդի համաձայն, երկու ժամ տևած պաշարումից հետո ոստիկաններն կարողացան ներխուժել սենյակ՝ գտնելով զինյալի և իր մոր դիակները։

Զինյալի մոր հիվանդության մասին լրացուցիչ տեղեկատվություն չի հաղորդվել։

Վիրավոր բժիշկը վիրահատվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում։

XS
SM
MD
LG