Երուսաղեմը փորձարկում է երկաթուղային մի համակարգ, որը ձգվում է քաղաքի արևմտյան մասից մինչև արևելյան մաս այն տարածքով, որը Իսրայելը գրավել է 1967 թվականին արաբ-իսրայելական պատերազմում: Երուսաղեմի ղեկավարները հուսով են, որ դա կբարելավի փոխադրումները: Սակայն պաղեստինցիների համար այն դաշույնի հարված է հողին, որը համարում են իրենցը, և թարմացնում է քաղաքի ապագայի շուրջ հակամարտության վերքերը:
Ժամանակակից գնացքները անցնում են հին տարածքներով, և դրանց ձայները և ներկայությունը հիշեցնում են, թե ինչու են իսրայելցիները և պաղեստինցիները պայքարում Երուսաղեմի հսկողության համար: Իսրայելի համար գնացքը քաղաքը միավորելու իրենց տեսլականի իրականացումն է:
Ուրբաթ առավոտ է, և Անաթ Հոֆմանը՝ Երուսաղեմի խորհրդի հակասական նախկին անդամը Շաբաթի կերակուր է պատրաստում:
Նա ծնվել և մեծացել է Երուսաղեմում, և նրա համար քաղաքի ամենակարևոր վայրը Երուսաղեմի գազանանոցն է:
«Հետաքրքիրն այն է, որ այստեղ քաղաքի գազանանոցում վայրի կենդանիների կողքին մարդիկ համերաշխ գոյակցում են և վայելում բնությունը», - ասում է Հոֆմանը։ - «Այստեղ ծայրահեղ օրթոդոքս հրեա և արաբ, կին և տղամարդ նստում են խոտի վրա, միասին, առանց իրար վրա հարձակվելու: Անհասկանալիորեն, վայրի կենդանիների ներկայությամբ մենք դառնում ենք մարդկային, և գազանանոցը այս քաղաքում դառնում է ողջամտության կղզյակ: Այն միակ վայրն է, որտեղ արաբներն ու հրեաները վայելում են բնությունը»:
Երեք հազարամյակ այս վայրը հուդաիզմի ամենասուրբ վայրն է։ Այստեղ է գտնվել հին եբրայական տաճարը, որտեղ այժմ Երուսաղեմի հին քաղաքն է:
Այս և հին քաղաքի մնացած մասը Իսրայելի զորքերը 1967թ. գրավել են Հորդանանից:
Դրանից հետո հրեաները ամեն օր աղոթում են այստեղ՝ տաճարի պատերից մեկի մոտ, որը հռոմեացիներն ավերել են առաջին դարում:
Իսրայելի գլխավոր ռաբբի Յոնա Մեցգերը բացատրում է, թե ինչու են այդ քարերը կարևոր:
«Մենք իրականացրել ենք երազանքը, Իսրայելը պատկանում է Իսրայելի որդիներին, և սա Իսրայելի սիրտն է: Սուրբ հողի ամբողջ սրբությունը Երուսաղեմից է գալիս: Սրբության ազդեցությունը Երուսաղեմից է գալիս, և հրեաների համար Երուսաղեմի սիրտը Սուրբ տաճարն է», - ասում է Մեցգերը:
Այստեղ աղոթողները հավատացած են, որ Երուսաղեմը սրբավայր է, քանի որ Աստվածն է այն սուրբ դարձրել, և ոմանք հավատում են, որ աղոթքներն այստեղ ուղղակիորեն են հասնում Աստծուն:
«Գիտեմ՝ այն սուրբ է նաև այլ կրոնների համար, բայց առաջին անգամ այն սրբացվել է, երբ Աստված այն տվել է հրեաներին: Դա սկսվել է Աբրահամից, նույնիսկ երբ Ադամը ստեղծվեց: Այստեղ է կառուցվել տաճարը, առաջին տաճարը, և Աստծո կամքով երրորդ տաճարը նույնպես այստեղ կկառուցվի: Մենք միշտ կաղոթենք այստեղ», - նշում է այնտեղ աղոթող հրեաներից մեկը:
Սակայն Անաթ Հոֆմանը կարծում է, որ մինչև այս վայրը կրկին հնարավոր կլինի սուրբ համարել, դեռ շատ անելիք կա:
Նա հիշում է, թե ինչպես 1967 թվականին Իսրայելը քանդեց պաղեստինցիների տները, որպեսզի բացի այս հրապարակը:
Նա նաև պայքարել է հանելու արգելքը, որն այս բացօթյա սինագոգում առանձնացնում է կանանց և տղամարդկանց:
«Ես կսկսեի փոխհատուցումից այն մարդկանց, ովքեր ապրել են այստեղ՝ Մուղաբիի հարևանությամբ: Միայն դրանից հետո, կարծում եմ, մենք կկարողանանք զգալ այս պատի սրբությունը: Դրանից հետո ես կվերացնեմ նաև տաճարի բաժանարարը», - ասում է Հոֆմանը:
Հոֆմանը դեմ է նաև գնացքի նախագծին:
Ըստ նրա՝ ճեղքը կամրջելու գործում դրա դերը չնչին է: