Մատչելի հղումներ

Ճապոնիայի հանձնակատարը չհայտարարված այց է կատարել Հյուսիսային Կորեա


Ճապոնիայի իշխանություններն արդեն բազում տարիներ փորձում են լուծել Հյուսիսային Կորեայի գործակալների կողմից վերջին տասնամյակի ընթացքում Ճապոնիայի առևանգված քաղաքացիների խնդիրը

Ճապոնիայի վարչապետը հանձնակատար է ուղարկել Հյուսիսային Կորեա: Հանձնակատար ուղարկելու պատճառները դեռևս պարզ չեն, սակայն հայտնի է, որ Ճապոնիայի իշխանություններն արդեն բազում տարիներ փորձում են լուծել Հյուսիսային Կորեայի գործակալների կողմից վերջին տասնամյակի ընթացքում Ճապոնիայի առևանգված քաղաքացիների խնդիրը:

Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեյի խորհրդական Իսաո Իջիմայի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Փխենյան երեքշաբթի օրը: Պատվիրակությանը օդանավակայանում դիմավորել է Հյուսիսային Կորեայի արտգործնախարարության Ասիայի հետ հարաբերությունների վարչության փոխտնօրեն Քիմ Չոյ Հոն:

Վարչապետ Աբեյի խորհրդական Իջիման տասը տարի առաջ զբաղեցնում էր Ճապոնիայի նախկին վարչապետ Յունիքիրո Կոիզումիի բարձրաստիճան օգնականի պաշտոնը: Այդ ընթացքում Իջիման երկու անգամ մասնակցություն էր ունեցել Հյուսիսային Կորեայի նախկին ղեկավար Քիմ Ջոնգ Իլի հետ անցկացված բանակցություններում:

«Ամերիկայի Ձայն»-ը Ճապոնիայի հանձնակատարի հյուսիսկորեական այցելության վերաբերյալ պարզաբանումների համար դիմել է Հյուսիսային Կորեայի հարցերով ԱՄՆ-ի հանձնակատար Գլին Դեյվիսին, որը պատասխանել է, թե տեղեկացված չի եղել այս այցի մասին:

«Այցն ըստ էության լինելու է այն հարցերից մեկը, որը ես կքննարկեմ Ճապոնիայում՝ գալիք մի քանի օրվա ընթացքում Ճապոնիայի իմ գործընկերների հետ կայանալիք հանդիպման ընթացքում», - ասել է Դեյվիսը:
XS
SM
MD
LG