Մատչելի հղումներ

Ուժգին երկրաշարժ Ճապոնիայում


Ուժգին երկրաշարժ Ճապոնիայում
Ուժգին երկրաշարժ Ճապոնիայում

Ճապոնիայում կիրակի օրն առավոտյան գրանցվել է 6.4 բալ ուժգնությամբ երկրաշարժ։ Երկրաշարժը տեղի է ունեցել այն նույն հատվածում, որտեղ այս տարվա սկզբին 9 բալանոց մի երկրաշարժ ու դրան հաջորդած ցունամին ավերել էին լայնածավալ տարածքներ։

ԱՄՆ-ի երկրաբանական հետազոտությունների կենտրոնը տեղեկացնում է, որ ցնցումը տեղի է ունեցել երկրագնդի մակերեւույթից 43 կմ խորության վրա, Խաղաղ օվկիանոսի հատակում, մայրաքաղաք Տոկիոյից 185 կմ հեռավորության վրա։

Տուժածների ու հասցված վնասների մասին տեղեկություններ չկան։ Չի տրվել նաեւ ցունամիի ահազանգ։

Հիշեցնենք, որ մատ ամսին տեղի ունեցած երկրաշարժին ու դրան հաջորդած ցունամիին զոհ էր գնացել կամ անհետ կորել 2Օ հազար մարդ։ 8Օ հազար մարդ էլ ենթարկվել է պարտադիր էվակուացիայի՝ Ֆուկուշիմայի ատոմակայանից սպառանացող ճառագայթման պատճառով։







XS
SM
MD
LG