Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները կայցելեն Հիրոշիմա


Միջուկային պետությունների` ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչները ուրբաթ օրը կայցելեն 1945 թվականին Հիրոշիմայի միջուկային ռմբակոծության տարելիցին նվիրված արարողությունը:

Այդ երեք պետությունների ներկայացուցիչներն առաջին անգամ են միասին մասնակցելու ամեն տարի տեղի ունեցող արարողությանը, որը սկսվում է զանգերի ղողանջով և դեպի երիկինք աղավնիներ արձակելով:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունն արդեն ժամանել է Ճապոնիա` արարողությանը մասնակցելու համար: Միավորված Ազգերի Կազմակերպության կողմից հրապարակված հաղորդագրության համաձայն, չորեքշաբթի օրը Վասեդա համալսարանի ուսանողների հետ հանդիպման ըթնացքում Բան Կի-մունն ասել է, որ հաջորդ ամիս Նյու Յորքում կայանալիք համաժողովի ընթացքում նա խրախուսելու է միջուկային զինաթափումը: Դա ներառում է փորձարկումների համապարփակ արգելքի և քայքայվող նյութերի առաքումը դադարեցնող պայմանագերը ստորագրելուն ուղղված քայլերը:

Ուրբաթ օրը կայանալիք արարողությանը ԱՄՆ-ի կողմից ներկա կլինի դեսպան Ջոն Ռոսը:

XS
SM
MD
LG