Մատչելի հղումներ

Ժակ Շիրակի գործով դատավարությունը հետաձգվել է

Ժակ Շիրակի գործով դատավարությունը հետաձգվել է
Ժակ Շիրակի գործով դատավարությունը հետաձգվել է

Ֆրանսիայում դատարանը հետաձգվել է պետական միջոցները յուրացնելու մեղադրանքներով Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի դատավարությունը:

Նախագահող դատավոր Դոմինիկ Պոտը երեքշաբթի օրը որոշում է կայացնել դատավարությունը մինչև հունիսի 20-ը հետաձգելու մասին:

Այս ընթացքում Ֆրանսիայի Սահմանադրական դատարանի հետ կանցկացվեն Շիրակի դեմ ներկայացված որոշ մեղադրանքների ժամկետանց լինելու մասին խորհրդակցություններ:

Շիրակին ներկայացվել են 1977-ից 1995 թվականներին Փարիզի քաղաքագլխի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում պետական միջոցների չարաշահումներ կատարելու մեղադրանքներ:

Շահերի բախման մեղադրանքների համաձայն, Շիրակն օգտագործել է քաղաքապետարանի և շինարարական մի ընկերության ֆինանսական միջոցները կեղծ աշխատատեղեր ստեղծելու միջոցով իր ընկերներին և կողմնակիցներին վարձատրելու համար:

78-ամյա նախկին նախագահին մեղադրում են նաև քաղաքապետարանի միջոցներից իր քաղաքական խորհրդատուներին վարձատրելու մեջ:

Ժակ Շիրակը ներկա չի գտնվել երկուշաբթի օրը մեկնարկած դատավարությանը և հերքել է քաղաքագլխի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում իրավախախտում կատարելու մեղադրանքները։ Մեղավոր ճանաչվելու դեպքում նա կարող է դատապարտվել տասը տարվա բանտարկության և մոտ 210 հազար դոլարի տուգանքի։

Շիրակի հետ միասին այս գործով անցնում է ենթադրյալ մեքենայություներից շահույթ ստացած ինը մարդ։

Ժակ Շիրակը կդառնա դավաճանության համար մարշալ Պետենին արտաքսման դատապարտելու ժամանակվանից դատական հետապնդման ենթարկված երկրի առաջին նախկին ղեկավարը։

This item is part of
XS
SM
MD
LG