Մատչելի հղումներ

Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է մաֆիայի պարագլուխ Զագարիային


Կասալիերի կլանի պարագլուխ Միկելե Զագարիա

Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է Կասալիերի հզոր կլանի պարագլուխ Միկելե Զագարիային, որը եղել է նաև երկրի ամենաորոնվող հանցագործը:

Ոստիկանությունը ձերբակալել է ստորգետնյա բունկերում թաքնվող Զագարիային չորեքշաբթի օրը վերջինիս ծննդավայր Կասապեսենա քաղաքում, որը գտնվում է Իտալիայի հարավային Նեապոլ քաղաքի հարևանությամբ:

Նեապոլի մաֆիայի՝ Կամոռայի պարագլուխ 53-ամյա Զագարիան ոստիկանությունից թաքնվել է վերջին 16 տարվա ընթացքում:

Զագարիան հեռակա կարգով դատապարտվել է մարդասպանության, շորթումների, ինչպես նաև առևանգման հանցագործություններ կատարելու համար:

Նեապոլի մաֆիան՝ Կամոռան գործում է հիմնականում Նեապոլի շրջակայքում, սակայն մաֆիայի միջազգային ցանցն անօրինական եկամուտներ է ստանում թմրամիջոցների անօրինական վաճառքի, շինարարական աշխատանքների, աղբահավաք գործունեությունը վերահսկելու և շորթումների միջոցով:

Իտալիայի ներքին գործերի նախարար Աննամարիա Կանչելիերին «մեծ հաջողություն» է անվանել Զագարիայի ձերբակալությունը ոչ միայն Կասալիերի կլանի, այլև ողջ Կամորիայի դեմ պայքարում:

XS
SM
MD
LG