Ստամբուլի մարդաշատ առևտրային թաղամասերից մեկի ավտոբուսի կանգառում ռումբի պայթյունի հետևանքով վնասվածքներ է ստացել յոթ մարդ:
Ստամբուլի քաղաքապետ Հուսեյն Ավնի Մութլուն հինգշաբթի օրը տեղի ունեցած պայթյունից հետո հայտնել է լրագրողներին, որ տուժածներից ոչ մեկը լուրջ վնասվածքներ չի ստացել:
Էթիլեր թաղամասում պայթյունը տեղի է ունեցել առավոտյան պիկ ժամի ավարտին` ոստիկանության ուսումնական կենտրոնի մոտակայքում:
Թուրքիայի ոստիկանությունը հաստատել է, որ պատահարը ռումբի պայթյուն է, սակայն դեռևս պարզ չէ, թե ով է իրականացնել այն: