Մատչելի հղումներ

Ռուս, ամերիկայի և ճապոնացի տիեզերագնացները վերադարձել են Երկիր


Միջազգային տիեզերակայանի հերթական անձնակազմի ուղևորությունն ավարտվել է՝ Ռուսաստանի կողմից տիեզերակայանի շուրջ 2020 թվականից հետո համագործակցությունը դադարեցնելու մասին հայտարարությունից մեկ օր անց

Միջազգային տիեզերակայանի հերթական անձնակազմի ուղևորությունն ավարտվել է՝ Ռուսաստանի կողմից տիեզերակայանի շուրջ 2020 թվականից հետո համագործակցությունը դադարեցնելու մասին հայտարարությունից մեկ օր անց:

«Սոյուզ» տիեզերանավի վայրէջքի սարքը, որտեղ գտնվել են Միջազգային տիեզերակայանի երեք տիեզերագնաց, չորեքշաբթի օրը վայրէջք է կատարել Ղազախստանում:

Միջազգային տիեզերակայանում տիեզերագնացներ Միխայիլ Տյուրինը, ամերիկացի Ռիք Մասրտակկիոն և ճապոնացի Կոիտի Վակատան անցկացրել էն 188 օր: Վայրէջքից հետո տիեզերագնացների վիճակը «լավ» է գնահատվել:

Ղազախստանում Միջազգային տիեզերակայանի անձնակազմի վայրէջքի նախօրեին Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը տեղեկացրել էր, որ Ռուսաստանը մերժել է Միացյալ Նահանգների դիմումը Միջազգային տիեզերակայանի շահագործումը 2020 թվականից հետո երկարաձգելու մասին:

Միացյալ Նահանգներն օգտագործում է Ռուսաստանի «Սոյուզ» տիեզերանավերը Միջազգային տիեզերակայան տիեզերագնացներ հասցնելու և վայրէջքի համար ՆԱՍԱ-ի կողմից ամերիկյան «Շաթլ» ծրագիրը դադարեցնելուց հետո:

Ի պատասխան Ռուսաստանի փոխվարչապետի հայտարարության՝ ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Ջեն Փսաքին ասել է, որ տիեզերական ծրագրի ուղղությամբ Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը համագործակցել են բավականին երկար ժամանակ: Արտգործնախարարության խոսնակը հույս է հայտնել, որ համագործակցությունը կշարունակվի:
XS
SM
MD
LG