Մատչելի հղումներ

Իսրայելի օդային գրոհներն ընդդեմ պաղեստինցիների շարունակվում են


Պաղեստինյան տարածքների վրա Իսրայելի կողմից իրականացված օդային գրոհի արդյունքում 12-ամյա մի տղա է զոհվել՝ ուրբաթ օրվանից սկսված հարձակումների զոհերի թիվը հասցնելով 17-ի։

Պաղեստինցիները, որոնք այս գրոհները համարում են իսրայելյան բռնազավթման արդյունք, երդվում են հանդես գալ պատասխան քայլերով։ Ինչպես Գազայի գոտին կառավարող Համաս շարժման խոսնակն է ասել, պաղեստինյան ժողովուրդն ունի դիմադրություն ցուցաբերելու իրավունք։

Իսրայելն, իր հերթին, հայտարարում է, թե այս գրոհներով պատասխանում է պաղեստինյան տարածքներից ավելի քան 1ՕՕ հրթիռ արձակելու գործողություններին։ Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքն ասել է, թե օդային գրոհները շարունակվելու են, եւ որ իսրայելյան բանակը հարվածելու է որեւէ մեկին, որը կփորձի ահաբեկել Իսրայելի քաղաքացիներին։

Անցած մի քանի տարիների ընթացքում սրանք Իսրայելի ու պաղեստնիցիների միջեւ սկսված ամենաբռնի գործողություններն են։

ԱՄՆ-ը, ՄԱԿ-ը ու Եվրոպական Միությունը հանդես են գալիս հրադադար սկսելու մասին կողմերին հղված կոչերով։

XS
SM
MD
LG