Մատչելի հղումներ

Քառյակը կոչ է անում վերսկսել մերձավորարեւելյան խաղաղության բանակցությունները



Մերձավոր Արեւելքի հարցերով զբաղվող քառյակը կոչ է անում Իսրայելին եւ պաղեստինցիներին մեկ ամսվա ընթացքում վերսկսել բանակցությունները եւ մինչեւ տարեւերջ գալ համաձայնության։

Քառյակի անդամները՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Եվրոպական Միությունը եւ ՄԱԿ-ը հորդորել են կողմներին երեք ամսվա ընթացքում ներկայացնել տարածքների եւ անվտանգության ապահովման շուրջ ընդունելի առաջարկներ՝ հասնելու համար ՝՝երկու պետություն՛՛ սկզբունքով հարցի լուծման։

Քառյակը կողմերին շտապեց դիմել նման կոչով, երբ պաղեստինյան իշխանության նախագահ Մահմուդ Աբբասը, չնայած ԱՄՆ-ի եւ Իսրայելի ընդդիմությանը, ուրբաթ օրը ՄԱԿ-ին դիմեց Պաղեստին պետությունը ճանաչելու հորդորով։


ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում արտասաանած իր ելույթի ժամանակ Աբբասն Իսրայելին անվանեց ՝՝բռնազավթիչ ուժ՛՛ եւ հայտարարեց, որ պաղեստինյան հատվածների վրա Իսրայելի վերահսկողությունը ՝՝գաղութատիրական բռնազավթման՛՛ քաղաքականություն է։

Իր ելությում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ասաց, թե հարկավոր է անհապաղ սկսել խաղաղության բանակցություններ եւ հայտնեց իր կառավարության այն տեսակետը, որ ՝՝խաղաղությունը ՄԱԿ-ի բանաձեւերով չէ, որ հաստատվում է՛՛։

Քառյակը տեղեկացնում է, որ Մոսկվայում շուտով կանցկացվի միջազգային մի վեհաժողով՝ վերսկսելու համար խաղաղության գործընթացը։



XS
SM
MD
LG