Մատչելի հղումներ

Իսրայելի բանակային ուժերը ձերբակալել են Համասի մի շարք անդամների


Իսրայելի բանակային ուժերը ձերբակալել են Համասի մի շարք անդամների
Իսրայելի բանակային ուժերը ձերբակալել են Համասի մի շարք անդամների

Իսրայելի զորքերը Հորդանան գետի արեւմտյան ափում ձերբակալել են Համաս մահմեդական շարժման մի շարք անդամների այն բանից հետո, երբ Գազայի գոտուց Համասի մասնաճյուղը սկսեց հրթիռային հարձակում ընդդեմ Իսրայելի։


Իսրայելից ստացված հաղորդագրությունների համաձայն, Գազայի գոտուց անցած մի քանի օրերի ընթացքում Իսրայելի տարածքների վրա է արձակվել ավելի քան 1ՕՕ հրթիռ։

Իսրայելի բանակի խոսնակ գեներալ Յոավ Մորդեչայն ասել է, թե իր երկիրը ՝՝չի վարանելու՛՛ անհրաժեշտության դեպքում ռազմական գործողություններն ընդլայնելու հարցում։

Համասն ավելի վաղ հայտարարել էր Իսրայելի հետ հրադադարից հրաժարվելու մասին, պատճառաբանելով հինգշաբթի օրվանից սկսած Գազայում Համասի դիրքերի նկատմամբ Իսրայելի կողմից իրականացվող օդային հարձակումները, որոնց արդյունքում սպանվել է 14 պաղեստինցի։

XS
SM
MD
LG