Մատչելի հղումներ

Զոհեր պաղեստինցիների շրջանում՝ Իսրայելի զինծառայողների գործողությունների արդյունքում


Պաղեստինցիների նախագահ Մահմուդ Աբբասի համաձայն, այս սպանությունները կարող են ազդեցություն գործել Իսրայելի և պաղեստինցիների միջև խաղաղ բանակցությունների վրա

Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող պաղեստինցի փախստականների ճամբարներից մեկում տեղի ունեցած բախումների ընթացքում Իսրայելի զինծառայողները սպանել են երեք պաղեստինցի:

Իսրայելի ոստիկանության խոսնակի համաձայն, զինծառայողները երկուշաբթի օրը փորձում էին իրականացնել կասկածյալի ձերբակալություն Ռամալլահ քաղաքի մոտակայքում գտնվող փախստականների «Քալանդիյա» ճամբարում: Այս գործողությունների ընթացքում ծառայողների դեմ էր դուրս եկել պաղեստինցիների մի ամբոխ, որի մասնակիցները Իսրայելի զինծառայողների ուղղությամբ դյուրավառ հեղուկով լցված շշեր ու քարեր են նետել: Զինծառայողներն իրենց հերթին փորձել են ցրել ամբոխը:

Ռամալլահ քաղաքի հիվանդանոցի պաշտոնյաների համաձայն, զոհվածները սպանվել են մարտական փամփուշտների կիրառման արդյունքում:

Պաղեստինցիների նախագահ Մահմուդ Աբբասի համաձայն, այս սպանությունները կարող են ազդեցություն գործել Իսրայելի և պաղեստինցիների միջև խաղաղ բանակցությունների վրա: Աբբասը կոչ է արել Միացյալ Նահանգներին աջակցություն ցուցաբերել խաղաղության գործընթացին:
XS
SM
MD
LG