Մատչելի հղումներ

Իսրայելի դատարանն արդարացրել է նախկին արտգործնախարարին


Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հանդես է եկել հայտարարությամբ՝ շնորհավորելով Լիբերմանին և ողջունելով նրա վերադարձը կառավարության կազմ

Իսրայելի նախկին արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը կվերադառնա արտգործնախարարի իր պարտականությունների կատարմանն այն բանից հետո, երբ դատարանն իրեն արդարացրել է կաշառակերության մեղադրանքների հիման վրա հարուցած գործում:

Լիբերման ազատվել էր արտգործնախարարի պաշտոնից իր նկատմամբ ոստիկանության կողմից իրականացվող հետաքննության մասին տեղեկություններ տրամադրած անձին դեսպանի պաշտոնում նշանակելու շուրջ մեղադրանքների պատճառով:

Դատարանի չորեքշաբթի օրը կայացված վճռի համաձայն, Լիբերմանն անմեղ է ճանաչվել իրեն ներկայացված բոլոր մեղադրանքներով:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հանդես է եկել հայտարարությամբ՝ շնորհավորելով Լիբերմանին և ողջունելով նրա վերադարձը կառավարության կազմ:

Իր հայտարարության մեջ Նեթանյահուն, որը Լիբերմանի դատավարության ընթացքում թափուր է պահել երկրի արտգործնախարարի պաշտոնը, չի հիշատակել սակայն, թե ինչ դեր կունենա Իսրայելի կառավարության կազմ վերադարձած Լիբերմանը:

Իսրայելի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնում Ավիգդոր Լիբերմանի հնարավոր վերադարձը կարող է դժվարացնել պաղեստինցիների հետ ընթացող խաղաղության բանակցությունները: Լիբերմանը հոռատեսորեն է վերաբերվում արդեն երեք ամիս ընթացող այս բանակցություններին:
XS
SM
MD
LG