Մատչելի հղումներ

Իսրայել. «Թուրքիայի հետ լարվածությունը պետք է նվազեցնել»


Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաք

Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը երկուշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի Իսրայելն առավել մեծ օգուտ կքաղի Թուրքիայի հետ հարաբերություններում լարվածությունը նվազեցնելուց:

Էհուդ Բարաքն այս մեկնաբանությամբ հանդես է եկել արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանի այն հայտարարությունից հետո, որով վերջինս մերժել էր Իսրաեյելի կողմից մայիս ամսին թուրքական նավի վրա կատարված հարձակման համար ներողություն խնդրելու Թուրքիայի պահանջը

Լիբերմանը Երուսաղեմում կիրակի օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի Թուրքիան պետք է ներողություն խնդրի Իսրայելից` նրա խոսքերով, «ահաբեկչությանը սատարելու համար»:

Թուրքիայի և Իսրայելի դիվանագետներն այս ամսվա սկզբին անցկացրել են հարաբերությունների վերականգնմանն ուղղված բանակցություններ, որոնք, սակայն, զգալի արդյունքների չեն հանգեցրել:

Էհուդ Բարաքը երկուշաբթի օրը նշել է, որ իր «Աշխատանքային կուսակցությունը» աշխատելու է Թուրքիայի հետ լարվածությունը թուլացնելու ուղղությամբ:

XS
SM
MD
LG