Իսրայելի ռազմական օդանավերը հարձակում են իրականացրել Լաթաքիա նավահանգստային քաղաքի մոտակայքում գտնվող ռազմակայաններից մեկում առաքման համար պատրաստ հրթիռների խմբաքանակի ուղղությամբ:
Այս մասին հայտնել է իր անունը բացահայտելուց հրաժարված ԱՄՆ-ի պաշտոնյաներից մեկը՝ նշելով, որ Իսրայելի կողմից իրականացված հարվածի հնարավոր թիրախն են եղել իսլամիստ զինյալների «Հեզբոլլահ» խմբավորմանը հասցեագրված՝ Ռուսաստանում արտադրված հրթիռների խմբաքանակը:
Հարձակման մասին հաղորդագրությունները չեն հաստատել ո՛չ Իսրայելի, ո՛չ էլ Սիրիայի պաշտոնյաները: Պարզ չէ նաև, թե արդյոք Իսրայելի օդուժին հաջողվել էր հասնել հարձակման իրականացման նպատակին:
Իսրայելն այս տարի ավելի վաղ ենթադրաբար երկու հարձակում էր իրականացրել Սիրիայի տարածքում՝ Ռուսաստանում կամ Իրանում արտադրված հրթիռների խմբաքանակները ոչնչացնելու համար: Այս հարձակումների իրականացումն այնուամենայնիվ երբևէ չէր հաստատվել Իսրայելի իշխանությունների կողմից:
Սիրիան խիստ քննադատության է ենթարկել Իսրայելի ռազմական միջամտությունը, սակայն մինչ օրս կյանքի չի կոչել վրեժխնդիր լինելու սպառնալիքները: