Մատչելի հղումներ

Արաբական Լիգան խրախուսում է Իսրայել Պաղեստին ուղիղ բանակցությունների գաղափարը


Կահիրեում կայացած Արաբական Լիգայի արտգործնախարարների համաժողովը հավանություն տվեց պաղեստինինցիների եւ Իսրայելի միջեւ խաղաղ բանակցությունների գաղափարին, երբ պաղեստինցիները դրան պատրաստ կլինեն։

Քատարի վարչապետ Շեյխ Համադ բին Ջասիմ ալ Քանին նշեց, որ բանակցություններից առաջ պետք է ձեռք բերվի պայմանավորվածություն քննարկվելիք թեմաների շուրջ։

Արտգործնախարարները իրենց որոշումը կայացնեուց առաջ հանդիպում են ունեցել պաղեստինցիների նախագահ Մահմուդ Աբասի հետ։

Աբասը հայտարարել է,որ չի սկսի ուղիղ բանակցություններ մինչեւ Իսրայելը չկանգնեցնի գրավյալ տարածքներում հրեա նորաբնակների համար իրականացվող շինարարական աշխատանքները։

Արաբական Լիգայի հայտարարությունից հետո Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ իսրայելյան կողմը պատրաստ է բանակցություններին։

ԱՄՆ-ը փորձում է աջակցել պաղեստինցիների եւ Իսրայելի միջեւ փակուղի մատած բանակցությունների վերսկսմանը։

Մերձավոր Արեւելքի հարցերով ԱՄՆ-ի պատվիրակ Ջորջ Միթչելը մայիսից սկսած բանակցություններ է վարում երկու կողմերի հետ՝ հորդորելով նրանց սկսել երկկողմանի ուղիղ բանակցություններ։

XS
SM
MD
LG