Մատչելի հղումներ

Իսրայելի խորհրդարանը քվեարկելու է Արևելյան Երուսաղեմի և Գոլանի բարձունքների խնդրի շուրջ


Իսրայելի խորհրդարանը քվեարկելու է Արևելյան Երուսաղեմի և Գոլանի բարձունքների խնդրի շուրջ

Իսրայելի խորհրդարանում կայանալու է քվեարկություն, որը կարող է նվազեցնել պաղեստինցիների և Սիրիայի հետ խաղաղության ապագա պայմանագրեր կնքելու հնարավորությունը:

Երկուշաբթի օրը պետության խորհրդարանում անցկացվելու է քվեարկություն օրենքի մի նախագծի շուրջ, որն Իսրայելի կառավարության համար ավելի դժվար է դարձացնելու Արևելյան Երուսաղեմում և Գոլանի բարձունքներում գրավյալ տարածքների փոխանցումը: Օրենքի նախագծով նախատեսվում է, որ պաղեստինցիների և Սիրիայի հետ խաղաղության բանակցությունների համար կարևորագույն նշանակություն ունեցող այս տարածքների փոխանցման համար անհրաժեշտ է լինելու ձեռք բերել խորհրդարանի գերիշխող մեծամասնության` երկու երրորդի հավանությունը:

Այն դեպքում, եթե խորհրդարանում հնարավոր չլինի ձեռք բերել նման մեծամասնությունը, տարածքների վերաբերյալ ցանկացած քայլ պետք է քվեարկվի համազգային հանրաքվեում` փոխանցման պայմանագիր ստորագրելուց հետո վեց ամսվա ընթացքում:

Քվեարկությունն անցկացվում է պաղեստինցիների նախագահ Մահմուդ Աբբասի այն հայտարարությունից հետո, ըստ որի Իսրայելի հետ խաղաղության բանակցությունները չեն վերսկսվի, մինչև չդադարեցվեն պաղեստինյան պետության համար նախատեսվող տարածքներում, ներառյալ գրավված Արևելյալ Երկուսաղեմում, բնակավայրերի կառուցման աշխատանքները:

XS
SM
MD
LG