Մատչելի հղումներ

Փոխհրաձգություն Իսրայելի և Լիբանանի ուժերի միջև


ՄԱԿ-ի ուժերը Իսրայելի և Լիբանանի միջև սահմանին

Իսրայելի և Լիբանանի միջև սահմանամերձ գոտում երկուշաբթի օրը տեղի է ունեցել փոխհրաձգություն երկու պետությունների զորամիավորումների միջև:

Երկու կողմերի պաշտոնատար անձինք պատահարի համար անմիջապես մեղադրել են մյուս կողմը:

Լիբանանի իշխանությունների համաձայն, փոխհրաձգությունը երկուշաբթի օրը տեղի է ունեցել, երբ Իսրայելի զինծառայողներից մեկն անցել է Լիբանանի տարածք, սակայն Իսրայելի պաշտոնատար անձանց հաղորդագրության համաձայն, Իսրայելի զինծառայողների ուղղությամբ կրակ է բացվել այն ժամանակ, երբ նրանք աշխատանքներ էին իրականացնում Իսրայելի տարածքում:

Երկու կողմերն էլ հաղորդել են, թե փոխհրաձգության պատճառով զոհվածներ և տուժածներ չկան:

Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի խոսնակի համաձայն, պատահարը տեղի է ունեցել Վազանի շրջանում, և խաղաղապահ ուժերն անմիջապես արձագանքել են` լարվածության սաստկացումը կանխելու համար:

ՄԱԿ-ի առաքելությունը մեկնարկել է պատահարի հետաքննությունը և դիմել երկու կողմերին զսպվածություն ցուցաբերելու կոչով:

XS
SM
MD
LG