Մատչելի հղումներ

Հորդանան գետում կնքվելը կարող է վտանգավոր լինել


Իսրայելի կառավարության և բնապահպանների միջև վեճ է սկսվել Հորդանան գետի այն հատվածի վերաբերյալ, որտեղ ըստ Ավետարանի, Հիսուս Քրիստոսն է կնքվել

«Մերձավոր Արևելք հողակտորի ընկերներ» անվանմամբ բնապահպանների խումբը գտնում է, որ Հորդանան գետի սրբատեղի դարձած այն հատվածը, որտեղ աշխարհի տարբեր ծայրերից տարեկան շուրջ 100.000 քրիստոնյաներ են այցելում, բնապահպանական տեսանկյունից հարմար չէ, քանի որ օդի աղտոտվածության մակարդակն այստեղ բարձր է:

Բնապահպանները գտնում են, որ Հորդանանից, Իսրայելից և Արևմտյան Ափից մեծ քանակությամբ Հորդանան գետն արտանետվող կեղտաջրերը կարող են վարակների տարածման աղբյուր դառնալ:

Իսրայելի կառավարությունը, սակայն, պնդում է, որ գետը մաքուր է` նշելով, թե տարածքում իրականացված հետազոտությունները ցույց են տալիս, որ աղտոտվածության ներկայիս մակարդակը չի գերազանցում միջազգայնորեն թույլատրված չափորոշիչներին:

XS
SM
MD
LG