Իսրայելը մերժել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Քի-Մունի, Գազա ուղարկված մարդասիրական նավի վրա իսրաելյան կողմի կատարած հարձակման հետաքննությունում միջազգային միջամտության առաջարկը։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն հայտնել է Բան Քի-Մունին, որ գործի հետաքննությունը պետք է անցկացվի պատասխանատու եւ արդարացի կերպով։
Բան Քի-Մունը առաջարկել է կազմել հետաքննչական միջազգային խումբ Նոր Զելանդիայի նախկին վարչապետ Ջեոֆրի Փալմերի գլխավորությամբ։ Հիշեցնենք, որ հարձակման ժամանակ զոհվել է 9 պաղեստինամետ 9 գործիչ։ ԱՄՆ-ում Իսրայելի դեսպանը հայտնել է, որ Իսրայելը պատրաստվում է սկսել իր հետաքննությունը այս գործով։
Փարիզում բրիտանացի եւ ֆրանսիացի դիվանագետները հայտարարել են, որ Իսրայելը պետք է ընդունի հետաքննության ընթացքում միջազգային միջամտությունը։
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Վիլյամ Հագուն հայտնել է, որ գործի հետաքննությունը պետք է անցկացվի միջազգային միջամտությամբ, թափանցիկ եւ պատասխանատու կերպով։ Նա հայտնել է, որ այս մասին ինքը պահանջ է ներկայացրել իրայելյան կողմին։