Երաժիշտը հանդես եկավ 50 հազար երկրպագուների առջեւ, հակառակ համերգը բոյկոտելու պաղեստինամետ գործիչների կոչերին։
Էլթըն Ջոնը հայտնել է, որ երաժշտի գործը մարդկանց համախմբելու եւ սեր սերմանելու մեջ է։ Նա մեղադրել է Իսրայելում իրենց համերգը հետաձգած երաժիշտներին, որոնց թվում են՝ Էլվիս Քոսթելլոն եւ Սանթանան։
Իսրայելը ենթարկվում է միջազգային ճնշման եւ մեկուսացման՝ Գազա ուղարկված օգնության նավի վրա կատարված հարձակումից հետո, որի արդյունքում զոհվել էր պաղեստինամետ 9 գործիչ։