Մատչելի հղումներ

Իսրայելը ձերբակալել է «Ալ-Ջազիրա»-ի լրագրողներից մեկին


Իսրայելի և «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերության դեմ անցկացվող ցույցի մասնակից (արխիվային լուսանկար)

Իսրայելի իշխանությունները ձերբակալել են «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերության Քաբուլի գրասենյակի ղեկավարին, որը կատարում էր Հորդանանի արևմտյան ափին բնակվող իր ընտանիքի այցելությունը:

Հեռուստաընկերության համաձայն, Իսրայելը ձերբակալել է Սամեր Ալավիին օգոստոսի 10-ին, երբ վերջինս փորձել է անցնել Հորդանանի տարածք:

Ձերբակալվելուց առաջ Ալավին իր արձակուրդ էր անցկացնում պաղեստինյան Սեբաստիա բնակավայրում:

Լրագրողի ընտանիքը տեղեկացրել է «Ալ-Ջազիրա»-ին, որ Իսրայելի իշխանությունները հայտնել են, թե լրագրողի ձերբակալությունն իրականացվել է` «ելնելով անվտանգության նկատառումներից»:

«Լրագրողների պաշտպանության հանձնաժողով» իրավապաշտպան կազմակերպության համաձայն, Ալավին ձերբակալվել է առանց որևէ հիմնավորման: Կազմակերպությունը պահանջել է Իսրայելից պարզաբանումներ ներկայացնել լրագրողին կալանքի տակ պահելու վերաբերյալ:

Իսրայելի իշխանություններն դեռևս որևէ մեկնաբանություն չեն ներկայացրել:

«Ալ-Ջազիրա» հեռուստաընկերության Քաբուլի գրասենյակի ղեկավար Սամեր Ալավին ունի Հորդանանի քաղաքացիություն:

XS
SM
MD
LG