Մատչելի հղումներ

Հարձակումներ Իսրայելի կողմից՝ ընդդեմ Գազայի գոտու



Իսրայելի կողմից Գազայի գոտում կիրակի օրն իրականացված օդային գրոհների արդյունքում 7 մարդ ստացել են մարմնական վնասվածքներ։
Իսրայելը հայտարարում է, թե իր ռազմաօդանավերը թիրախի տակ են առել Գազայի գոտու կենտրոնական հատվածում գտնվող զենքերի արտադրության երեք հաստատություններ եւ հարավային հատվածում՝ ՝՝ահաբեկչական երկու թունելներ՛՛։


Իսրայելի հայտարարության համաձայն, այս գրոհները Գազայի գոտու կողմից ուրբաթ օրն իրականացված գործողությունների պատասխանն էր, որոնց արդյունքում սպանվել էր իսրայելցի մեկ զինվորական։
Սակայն Իսրայելն ուրբաթ օրն արդեն հակառակ կրակ բացել էր՝ սպանելով մեկ պաղեստինցու։

XS
SM
MD
LG